Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Արարատ»-ը մասնակցում է «Golden Prague» հեռուստաֆիլմերի փառատոնին

Հոկտեմբեր 22, 2010թ. 13:03

Հոկտեմբերի 16-20-ը Պրահայում կայացավ չեխական «Golden Prague» մշակութային հեռուստաֆիլմերի միջազգային 47-րդ փառատոնը: Այն բավականին հեղինակավոր փառատոն է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպում է չեխական CT հանրային հեռուստատեսությունը: Դեսպանության և CT հեռուստատեսության ղեկավարության համագործակցության արդյունքում  փառատոնին առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը` հանձինս «Արարատ» մշակութային հեռուստաալիքի, իսկ փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնեց չեխահայ գործարար Գևորգ Ավետիսյանը:

Փառատոնի բացման օրը` հոկտեմբերի 16-ին,  CT հեռուստատեսությանը հարցազրույց տվեց դեսպան Աշոտ Հովակիմյանը` իր գոհունակությունը հայտնելով, որ փառատոնին «Արարատ» հեռուստաալիքի մասնակցությամբ չեխ հեռուստադիտողը հնարավորություն է ստանում ծանոթանալ հայկական մշակույթին: Հոկտեմբերի 17-ին «Արարատ» հեռուստաալիքը փառատոնի շրջանակներում ներկայացրեց   իր կողմից պատրաստված տեսաֆիլմը հեռուստաալիքի ծրագրերի վերաբերյալ: Տեսաֆիլմում ներկայացված էր հայկական մշակույթն իր բազմազան ժանրերով: Միջոցառմանը ներկա էին փառատոնի ղեկավարությունը, չեխական տարբեր հեռուստաալիքների և մշակույթի ոլորտի, փառատոնին մասնակից երկրների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արարատ» հեռուստաալիքի տեսաֆիլմը ցուցադրվեց նաև CT հեռուստատեսությամբ:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն