Գլխավոր » Լրահոս

Թուրքիան շատ է շտապում արձանագրությունների ստորագրման հարցում

Սեպտեմբեր 28, 2009թ. 13:17

«Ֆրանսպրես» գործակալության տարածած տեղեկության համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե  Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն երկու երկրների միջև  հարաբերությունների կարգավորման մասին  արձանագրությունները:

Մինչդեռ հայկական կողմը հերքում է  արձանագրությունների ստորագրման   ժամկետի մասին`  Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության խորհրդական Սերոբ Բեջանյանը ArmAr.am-ին  տեղեկացրեց, որ «Հայկական կողմը կրկին անգամ հաստատում է, որ երկու երկրների արտգործնախարարների կողմից արձանագրությունների ստորագրման կոնկրետ ժամկետը դեռևս հստակեցված չէ, քանի որ ավարտված չէ վեցշաբաթյա քննարկումների փուլը»:

Ա.Գ.


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`