Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը` Մարտակերտի ուղղությամբ

Հոկտեմբեր 22, 2010թ. 11:14

ArmAr.amՀոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները «АК» ավտոմատներից, «ПК» գնդացիրներից  եւ  «СВД» դիպուկահար հրացաններից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակել են շուրջ 270 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Մարտակերտի պաշտպանական դիրքերի Սեյսուլան հատվածում, որտեղ հակառակորդը ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական առաջնագիծը գնդակոծել է ավելի քան 160 անգամ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ArmAr.am


Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն