Սարգսյան-Ալիև հանդիպում Աստրախանում
Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյանը, հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջը:
Այս եռակողմ հանդիպումը 2010-ին կլինի երրորդը` Սոչիի հունվարյան եւ Պետերբուրգի հունիսյան հանդիպումներից հետո: Իսկ ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո այս հանդիպումը եռակողմ ձեւաչափով կլինի արդեն 7-րդը:
Հիշենք, որ այս ձեւաչափով վերջին հանդիպումից Ալիեւը հեռացել էր ակնհայտորեն դժգոհ, ընդ որումՙ հեռանալուն անմիջապես հետեւեցին Չայլուի դիվերսիոն դեպքերը:












