Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանում անհանգստացած են ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից

Հոկտեմբեր 23, 2010թ. 09:46

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից «մեծ սխալ կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից»: Միջազգային հարաբերությունների մասնագետների սիմպոզիումում ելույթ ունենալով` նման գնահատական է հնչեցրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը :

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, իր ելույթում Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը «միանշանակորեն կգնահատվի որպես ագրեսիա»: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է իր դիրքորոշումն արտահայտի Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման առնչությամբ», -հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովն իր ելույթում անդրադարձել է նաեւ այս ամիս տեղի ունեցած ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելությանը, հույս հայտնելով, թե վերջինս «օբյեկտիվ կարտացոլի տեսածը»: Մամեդյարովի ցանկությամբ, զեկույցում պետք է տեղ գտնեն այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել փաստահավաք վերջին առաքելությունից հետո, որն իրականացվել է 2005-ին:

, Մամեդյարովը պատասխանել է նաեւ այն լուրերին, թե Աստանայում կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել: «Խոսք անգամ չկա Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում ինչ-որ փաստաթղթի, «ճանապարհային քարտեզի» ստորագրման մասին: Բոլորն էլ դա ցանկանում են, որ մենք ինչ-որ «ճամապարհային քարտեզ» որոշենք, ավարտենք դրա պատրաստումն ու ինչ-որ առաջընթաց գրանցենք: Բայց մենք դեռ չենք սկսել աշխատել որեւէ փաստաթղթի վրա», հայտարարել է Մամեդյարովը:

Վերջինս նաև ասել է, թե կարգավորման ներկա ընթացքը տանում է դեպի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն