Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցեց <Փրկենք վանքերը> խորագրով ժողովին
Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում, (Իտալիա) տեղի ունեցավ ՙՓրկենք վանքերը՚ խորագրով ժողով, որին մասնակցում էին Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:
Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի և համաշխարհային մշակույթի կոթողների պահպանության հարցը և դրանց պահպանման և վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել կոորդինացիոն խումբ՚, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական և հուշարձանների պահպանությանն ուղղված հստակ ծրագրերը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայցնում էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, ով զեկույց ներկայացրեց հայկական եկեղեցիների և վանքերի վերաբերյալ:
Միջեկեղեցական հարաբերությունների
բաժին












