Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Հոկտեմբեր 25, 2010թ. 19:34

5Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային  երկօրյա պաշտոնական  այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։

Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի  գլխավորած պատվիարկության անդամները։

Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները զարգանում են  ի շահ երկու պետությունների։ Իրագործվել և իրագործվում են մի շարք  ծրագրեր, որոնք կապահովեն  հարաբերությունների նոր  մակարդակ,  մասնավորապես ապրանքաշրաջնառության ծավալը Հայաստանի և Իրանի հանրապետությունների միջև կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան մեծասամբ արտահանվում են կենդանական ծագման մթերքներ,  հանքահումքային ապրաննքներ, իսկ Իրանից Հայաստան`   վառելիք, պարարտանյութեր և այն։


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն