Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Իրաքի նախագահները
Հոկտեմբեր 25, 2010թ. 10:32
Իրանի և Իրաքի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադը և Ջալալ Թալաբանին երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ընդլայնման ճանապարհների մասին հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը: Ահմադինեջադը Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները բնորոշել է որպես գերազանց և հույս է հայտնել, որ իրաքյան նոր կառավարության կազմավորումը թույլ կտա ընդլայնել երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Իրաքի նախագահը իր կողմից հույս է հայտնել այցելել Թեհրան նոր կառավարության ձևավորումից հետո:












