Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

ՀՀ վարչապետը մեկնել է Թեհրան

Հոկտեմբեր 25, 2010թ. 10:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի  առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով  ասօր առավոտյան մեկնել է Թեհրան։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարկան հանձնաժողովի համանախահ Արմեն Մովսիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը,   ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ՀՀ կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ,  գործարարներ, պաշտոնատար այլ անձինք։


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն