Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանի հերթական սադրանքը

Հոկտեմբեր 27, 2010թ. 13:05

Հայաստանի ՊՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանության փաստը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց եւ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանության փաստը: Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (20 տարեկան, Ստեփանակերտի զինկոմիսարիատ): ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց եւ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին եւ հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ  սա  առաջին դեպքը չէ, երբ երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին կամ դրանից անմիջապես հետո Ադրբեջանը դիմում է սադրանքների ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, երեք երկրների նախագահների Սանկտ-Պետրեբուրգում հանդիպման հաջորդ օրը ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել է Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը, ինչի արդյունքում հայկական կողմից զոհվել է չորս զինվոր, վիրավորվել՝ եւս չորսը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն