Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Նախագահ Սարգսյանը արժանիորեն գնահատում և խրախուսում է մշակույթի, գիտության գործիչներին

Հոկտեմբեր 28, 2010թ. 13:28

Serj SargisyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի հիմնման 10-ամյակի կապակցությամբ բացվել է ցուցահանդես: Ներկայացվել են կերպարվեստի բնագավառում անցած տասը տարիներին Նախագահի մրցանակին արժանացած աշխատանքները:

«Հանրապետության Նախագահի մրցանակ»-ն ամենամյա է և նպատակ ունի արժանիորեն գնահատելու և խրախուսելու մշակույթի, գիտության ոլորտի երիտասարդ ու ավագ սերնդի հայ գործիչներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել այդ ոլորտներում: Ցուցահանդեսի շրջանակներում մրցանակակիրները նաև հնարավորություն կունենան վաճառել ներկայացված աշխատանքները:

Մինչ օրս «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի է արժանացել ամենատարբեր մասնագիտությունների տեր 161 անհատ` բնական, հումանիտար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության և այլ ոլորտներում: Մրցանակի հիմնումից ի վեր, ոլորտների թիվն աճել է` հինգից հասնելով տասներկուսի: ՀՀ Նախագահի հրամանագրով հիմնված մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացնում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը` հանձին Ժան և Ալբերտ Պողոսյանների:

Հայաստանի նկարիչների միությունում վերոնշյալ միջոցառումը նախաձեռնել է մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամը:-


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն