Նպատակն է համատեղ եւ փոխհամաձայնեցված աշխատանքով նպաստել համահայկական, ազգային խնդիրների լուծմանը
Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին
Հարգելի գործընկեր, «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության անունից» շնորհակալություն եմ հայտնում սույն թվականի հոկտեմբերի 12-16-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին մասնակցելու համար:
Ձեր մասնակցությամբ Համաժողովի ընթացքում քննարկվեցին համազգային մի շարք կարևորգույն խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել հայության լրագրողական ներուժը` ամրապնդելով և հզորացնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` կատարելով նպատակաուղղված ու շարունակական աշխատանք:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած այս աշխատանքներում ներգրավված էին նաեւ «Հայաստանի եւ «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը»:
«Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը» ստեղծվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին Ծաղկաձորում գումարված լրատվամիջոցների երրորդ համահայկական համաժողովի որոշմամբ: Ներկայումս ընկերակցությանն անդամակցում է 28 լրատվամիջոց Հայաստանից և Սփյուռքից:
«Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» նպատակն է` իր անդամների համատեղ եւ փոխհամաձայնեցված աշխատանքով նպաստել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը, կոորդինացնել հայկական մամուլի ուժերը ազգային նշանակություն ունեցող հարցերում, այդ թվում` աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը եւ աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային եւ այլ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, Հաաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը, Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի ամրապնդմանը, Հայաստանի տնտեսական հզորացմանը եւ միջազգային ներգրավվածության մեծացմանը:
Ընկերակցությունը նպատակ ունի նաեւ աշխուժացնել հայկական լրատվամիջոցների գովազդային շուկան, ստեղծել մեխանիզմներ` աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցներում հայկական ապրանքների եւ ծառայությունների համատեղ գովազդման համար:
Համաժողովի ընթացում մեզ մոտեցան բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ` համաժողովի կազմակերպչական ժուռնալիստների միությունը» ցանկություն հայտնելով միանալ ընկերակցությանը: Դա մեզ անչափ ուրախացնում է, քանի որ միայն համատեղ, միասնաբար, համախմբված` համալրելով մեր շարքերը, մենք կդառնանք ազդեցիկ մասնակագիտական կազմակերպություն, որն ի վիճակի կլինի լուծել իր առջեւ դրված դժվարին խնդիրները:
Ընկերակցության դռներ բաց են մեր գաղափարները եւ նպատակները կիսող բոլոր կազմակերպությունների, եւ առանձնապես Սփյուռքի հայկական լրատվամիջոցների առջեւ, որոնք իրենց ամենօրյա դժվարին ու նվիրյալ աշխատանքով ամենօրա հայապահպանական եւ ազգային սխրանք են գործում:
Դուք կարող եք անդամակցել վերջինիս և մասնակցել մեր կողմից իրականացվող ձեռնարկներին: Ընկերակցության գործունեության մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ տեղեկություններ անդամագրության վերաբերյալ կարող եք ստանալ ընկերակցության www.mediaforum.am կայքից:
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ArmAr.am












