Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները

Հոկտեմբեր 28, 2010թ. 20:30

stepanakertc93bc2bc6a20fd3a32e74f8_middleԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է նույն օրն Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ եվրոպական հանրության միջեւ կապերի ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության եւ բազմաուղղվածության սկզբունքների վրա, եւ այս համատեքստում մեր հանրապետությունը շահագրգռված է ըստ ամենայնի խորացնել հարաբերությունները Եվրոպայի եւ այն ներկայացնող տարբեր կառույցների հետ:

Երկուստեք նշվել է Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Հյուրերը բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ՝ այն համարելով կարեւոր ողջ տարածաշրջանի համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Աշոտ Ղուլյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արա Բաբլոյանը:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն