“Մարաշի ասեղնագործություն” գրքի շնորհանդեսը
Նոյեմբեր 1, 2010թ. 10:30
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:00–ին ՀՀ ԳԱԱ նախագահության “կլոր դահլիճում” կայանալու է “Մարաշի ասեղնագործություն” (“Marash Needlework”) երկլեզու /հայերեն և անգլերեն/ գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Սիրիայում` Մարաշ հայրենակցական միության
և Գերմանիկ Վասպուրական մշակութային միության հովանավորությամբ: Այս գրքի հրատարակությամբ Սփյուռքում պահպանված
հայոց մշակութային ժառանգության հանրահռչակման, ուսումնասիրության մի մեծ ծրագրի իրականացման սկիզբն է ազդարարվում: Այն Հայաստան-Սփյուռք գիտամշակութային կապերի խորացման նպատակ է հետապնդում:
Շնորհանդեսին հաջորդելու է Մարաշի ասեղնագործությունը ցուցահանդեսի բացումը, որը տեղի կունենա Քաղաքապետարանի շենքում`Երևանի
պատմության թանգարանում ս/թ. նոյեմբերի 3-ին, ժամը 15:00-ին:












