Ուշադրություն, մեր հայրենիքի քարտեզը սա’ է
Նոյեմբեր 1, 2010թ. 09:58
Երկար ժամանակ ինտերնետում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության իրական քարտեզի բացակայության հարցը: Կարծես թե սառույցը տեղից շարժվել է` ի պատիվ մեր բլոգգերների:
Եվ այսպես, տեղադրված քարտեզը ՀՀ և ԼՂՀ քարտեզի համեմատաբար որակյալ տարբերակն է, որն ի դեպ պաշտոնական տարբերակ է: Հուսանք, որ մինչ օրս մեր երկրի քարտեզն աղճատված ցուցադրող հեռուստանկերություններն այսուհետ համարձակություն կունենան ցուցադրել հենց ա’յս քարտեզը:
Իսկ նրանք, ովքեր կհանմարձակվեն մեր երկրի քարտեզը խեղված ներկայացնել` Արցախը <պոկել> Հայաստանից ու Ադրբեջանի տարածքում <թողնել>, կարծում ենք, լուրջ խնդիր պետք է ունենան օրենքի դաշտում` որպես օրինախախտներ:
ArmAr.am












