Գլխավոր » Politics, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրքիան նոր քաղաքականություն է որդեգրել

Նոյեմբեր 1, 2010թ. 13:30

RubenՀայաստան են գործողվում մի շարք թուրքական էմիսարներ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե գաղտնի բանակցությունների, «Ցյուրիխ-2-ի», «բասկետբոլային դիվանագիտության» մասին խոսակցություններն ընդամենը իմիտացիա են: Թուրքագետը նկատել է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի մտցնելուց հետո, այսօր զբաղված է իմիտացիոն քաղաքականությամբ: Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ ԱԳ նախարարությունը մի քանի անգամ հերքել է գաղտնի բանակցությունների մասին շրջանառվող լուրերը:

Իսկ Թուրքիայի նման քաղաքականությունը, ըստ թուրքագետի. «Միտված է ցույց տալու և մոլորեցնելու միջազգային հանրությանը, իբր թե հայ-թուրքական գործընթացը  սառեցված չէ, այլ շարունակվում է»:

Վերջինս տեղեկացրեց , որ թուրքական կողմի որդեգրած նոր քաղաքականության շրջանակներում էլ պետք է դիտարկել վերջերս ակտիվացած հասարակական դիվանագիտությունը` համատեղ կոնֆերասների անցկացում, փոխայցելություններ, հանդիպումներ: «Հայաստան են գործողվում մի շարք թուրքական էմիսարներ: Նմանատիպ վերջին երևույթներից էր «Հզոր Թուրքիա» կոչվող կուսակցության տարօրինակ բեմելը Հայաստանում: «Հզոր Թուրքիա» կուսակցությունը Թուրքիայում որևէ հենք, վարկանիշ ու հասարակական աջակցություն չունեցող ուժ է, որի նման հարյուրավոր կուսակցություններ կան: Օրինակ, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ` 2006-ին, այդ կուսակցությունը 79 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում 509 ձայն է հավաքել: «Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները ակտիվացնելով այս կուսակցությանը նրանց դրդել են շատ պրիմիտիվ քայլերի: Նրանց արտահայտած տեսակետները նույնությամբ համընկնում են Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ»:

Թուրքագետը սակայն նկատեց, որ նրանց հայտարարություններում հակասություններ կան` հայտարարում են, թե իրենք հասարակական բնույթի նախաձեռնություն են իրականացնում, սակայն ցանկություն են հայտնում հանդիպել ոչ թե հասարակական դիվանագիտության ներկայացուցիչների, այլ քաղաքական` ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ:

«Սա թուրքական իշխանության հերթական փուչիկներից էր, որը բացահայտվեց:  Հայաստանի ԱԳ նախարարությունը թեյարան չէ, որտեղ թեյ խմելու ցանկություն են հայտնել թուրք գործիչները,»,-եզրակացրեց մասնագետը

Ի դեպ, «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և փոխնախագահ Բայբարս Օրսեքը ուրբաթ օրը ասուլիսից հետո ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախազգուշացվել են, որ իրենց դրսևորած վարքագիծը և անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը:


Դիտել Politics, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն