Վերին Լարսը փակ է
Նոյեմբեր 1, 2010թ. 14:10
Վերին Լարս անցակետը տանող ճանապարհի երթեւեկությունը կաթվածահար է եղել ժայռի փլուզման պատճառով: Այդ մասին հաղորդում է Ռեգնումը, հղում անելով վրացական լրատվամիջոցներին:
Տեղեկատվության համաձայն, հսկայական ժառյաբեկորը ընկել ու փակել է Վրաստանի Կազբեկի շրջանը Հյուսիսային Օսիային կապող ճանապարհը: Կարծիք է հայտնվում, թե` ամենայն հավանականությամբ պատճառը եղել է տեղացած հորդ անձրևը, որ սողանք է առաջացրել: Ճանապարհի երթեւեկությունը փակ է, մինչ կհեռացվի ժառյաբեկորը: Վրաստանի իշխանությունը հաղորդել է, որ տեղում աշխատում է հատուկ տեխնիկա:
ArmAr.am












