Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս

Թուրքիան Հայաստանին չի համարում որպես սպառնալիք

Նոյեմբեր 1, 2010թ. 14:30

p1Լավ է, թե վատ, դժվար է ասել , սակայն փաստ է, որ այսուհետ  Թուրքիան մեր երկիրն այլևս սպառնալիք ներկայացնող երկրների շարքին չի դասում:  Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած շաբաթվա ընթացքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանայել է որպես «Կարմիր գիրք» հայտնի հիշյալ ցանկը, որը նաեւ «գաղտնի սահմանադրություն» է կոչվում։

Հարեւան երկրների հետ հարաբերություններին վերաբերող այս փաստաթուղթը, որպես կանոն, վերանայվում է հինգ տարին մեկ անգամ։

Jerusalem Post-ը եւս, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների շաբաթօրյա հրապարակումները, գրում է, որ Թուրքիայի համար սպառնալիք համարվող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, ինչպես նաեւ Իրանը, որին պաշտոնական Անկարան նախկինում համարում էր հիմնական սպառնալիք ներկայացնող երկիր։

Թուրքիան առաջին անգամ իր համար սպառնալիք երկիր է համարել Իսրայելը։ Փաստաթղթում նշվել է, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում կարող են հանգեցնել սպառազինությունների մրցավազքի։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի փաստաթղթում նաեւ նշվել է, որ Մերձավոր Արեւելքը պետք է միջուկային զենքից զերծ տարածաշրջան լինի, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Խոսելով Թուրքիայի «Ազգային անվտանգության նոր քաղաքականության փաստաթղթից»  Թուրքիայի համար «սպառնալիք ներկայացնող երկրների» ցանկից Հայաստանին հանելու փաստի մասին, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասել է, թե Թուրքիայի կառավարության դիրքորոշումը շատ հստակ է`  ամեն ինչ անել բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները:

«Դա կապված չէ նրա հետ, որ սկսեցին հայերին սիրել: Դա կապված է այն բանի հետ, որ Թուրքիայի քաղաքականությունն է փոխվում, այսօր այդ երկրի քաղաքականությունն այլ է. ինչպե՞ս կարող ես մերձենալ Ռուսաստանի հետ, մերձենալ Իրանի ետ, բայց անտեսես Հայաստանը, դա անհնար է»:

ArmAr.am


Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն