Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը

Նոյեմբեր 1, 2010թ. 15:35

հայկական կողմը տվել է մեկ զոհ

http://news.am/arm/news/36562.html

Նոյեմբեր 01, 2010 | 10:38

Անցած շաբաթվա 7 օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը տակավին անհանգիստ էր:

ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից ArmAr.am-ին տեղեկացրել են հետևյալը. հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որոնց արդյունքում հակառակորդի դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ի ժամը 16-ն անց 45-ի սահմաններում՝ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում՝ զոհվել է Հարութ Աշոտի Գրիգորյանը:

Հատկանշական է, որ դարանակալ թշնամու սադրիչ գործողությունը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ընդամենը ժամեր անց, ինչը եւս մեկ անգամ վկայում է իրադրության ապակայունացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական մոտեցման մասին: Ասվածի մասին է փաստում նաեւ վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւյալ վիճակագրությունը: Այսպես. միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը  «АК»,  «СВД», «ПК»,  «ДШК», «РПК», «УТЁС»  եւ «Սեւ նետ»  հրաձգային զինատեսակներից հրադադարը խախտել է շուրջ 750 անգամ՝ ընդհանուր առմամբ արձակելով ավելի քան 7000 կրակոց:

Այսքանից արվելիք հետեւությունը, թերեւս, մեկն է՝ Ադրբեջանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական քարոզչամիջոցներով տարածվող այն լուրերն ու տեղեկությունները, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից պարբերաբար խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն:

Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների չեզոքացմանն ուղղված ՊԲ գործողություններին, ապա դրանք կրում են համակարգված եւ նպատակային բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն անհրաժեշտության դեպքում ճնշելու ադրբեջանական դիրքապահների ագրեսիվությունը, այլեւ առաջնային գծում մշտապես լինել թելադրողի դերում:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն