Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան
Նոյեմբեր 1, 2010թ. 16:00
Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհեր Մոթաքին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հրավերով չորեքշաբթի օրը կայցելի Վրաստան:
Մոթաքին հանդիպումներ է ունենալու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների հետ կապված հարցեր:












