Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրք Բեքլևիչն ու Օրսեքը Ստեփան Գրիգորյանի ընկերները չեն

Նոյեմբեր 1, 2010թ. 16:02

10Քաղաքագետը Ստեփան Գրիգորյանն ասուլիսում խոսելով մի քանի ժամով Հայաստան ժամանած, այնուհետև արտաքսված «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի և փոխնախագահ Բայբարս Օրսեքի մասին, ասել է, թե անձամբ ճանաչում է նրանց, բայց դա չի նշանակում, թե թուրք գործիչները իր ղեկավարած` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի գործընկերն են. «Բավական հետաքրքիր, ակտիվ երիտասարդներ են ու հանդես են գալիս հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնությամբ: Նրանք եկել են իրենց նախաձեռնությամբ և ուզում էին շարունակել հոկտեմբերի 10-ին կատարած հայ-թուրքական սահմանին մոտենալու իրենց նախաձեռնությունը»:

Խոսելով այն մասին, որ Հայաստան ժամանած թուրք գործիչներին  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երկրից քաղաքակրթորեն դուրս է հրավիրել`  Ստեփան Գրիգորյանն ասել է. «Մեր պետական ինստիտուտներն ու ԱԳ նախարարությունը իրենց շատ լավ, շատ կոռեկտ պահեցին, գոհ եմ»:


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն