Գլխավոր » Լրահոս

Ա. Բաղդասարյանը հանդիպելու է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ

Նոյեմբեր 1, 2010թ. 16:20

Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:

Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանին կընդունի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում բանակցություններից հետո նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրում:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի ներքին գործերի նախարար Ադամ Ռապացկու, պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի, Սենատի մարշալ Մարեկ Ժուլկովսկու, Լեհաստանի կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության` Սեյմի և Սենատի խմբակցությունների ղեկավարներ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի, Մարեկ Ռոցկու, ինչպես նաև` կուսակցության հիմնադիր անդամ, լեհ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն