Իսրայելը խիստ է արձագանքել Թուրքիային
Իսրայելի կառավարության ներկայացուցիչները խիստ են արձագանքել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից արտաքին վտանգ ներկայացնող երկրների սև ցուցակին Իսրայելին ավելացնելու որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ISRAland-ը:
Իզրայելի Տուրիզմի նախարար Ստաս Միսեժնիկովը կոչ է արել իսրայելական զբոսաշրջիկներին բոյկոտել ու չմեկնել Թուրքիա: Միսեժնիկովին այս հարցում սատարել են նաև ներքին գործերի նախարար Էլի Իշայը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հարցերով նախարար Ավիշայ Բրավերմանը:
Հիշեցնենք, որ հարեւան երկրների հետ հարաբերություններին վերաբերող այս փաստաթուղթում Թուրքիան առաջին անգամ իր համար սպառնալիք երկիր է համարել Իսրայելը։ Փաստաթղթում նշվել է, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում կարող են հանգեցնել սպառազինությունների մրցավազքի։
ArmAr.am
Թեգեր` Թուրքիա, Իսրայել, հարևան, սպառազինությունների մրցավազք, սպառնալիք












