Ադրբեջանը կփորձի լեզու գտնել Սարկոզիի հետ
Նոյեմբեր 1, 2010թ. 18:00
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պատրաստվում է այցելել Ադրբեջան: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը:
«Այժմ մենք ճշտում ենք Ֆրանսիայի նախագահ Նիոլյա Սարկոզիի` Ադրբեջան այցի ժամանակը: Այցի ընթացքում երկկողմ բանակցությունների ժամանակ քննարկման թեմաներն են լինելու Ֆրանսիայի դերը արցախյան հակամարտության կարգավորման հարցում, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի գործունեությունն այդ գործընթացում»,- ասել է նա:












