Հայաստանը չպետք է արձագանքի համարժեք քայլով
Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանել է Հայաստանին Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը թուրքական ԶԼՄ-ներով տարածած տեղեկատվությունը համարեց ենթադրություն, քանի որ չկա հրապարակված համապատասխան փաստաթուղթ:
Նա կարծում է, որ Հայաստանը երբեք էլ թուրքերի համար վտանգ չի ներկայացրել` հակառակ այն բանի, որ մեր երկիրը ընդգրկված է եղել Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում:
Փոխարենը, ըստ Կ.Մանոյանի, Հայաստանը չի կարող Թուրքիային պատասխանել համարժեք քայլով, որովհետեւ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը: Դաշնակցական գործիչը, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցությունները (եւ Հայաստան-Թուրքիա արձանագրությիւնների պատճառով Թուրքիայի ունեցած լծակները այդ հարցում), կարծում է, որ Թուրքիան այսօր ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մեր երկրի համար:
ArmAr.am












