Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց եվրոպացի լրագրողներին

Նոյեմբեր 1, 2010թ. 20:07

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած եվրոպական տարբեր երկրներից ժամանած  հեղինակավոր լրատվամիջոցների շուրջ 3 տասնյակ լրագրողների:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Լրագրողների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց եվրոպական ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը, արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները, տարբեր երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն