Վաշինգտոնում բացվել է քաղաքականության թուրքական կենտրոն
Նոյեմբեր 3, 2010թ. 10:40
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, հոկտեմբերի 29-ինՙ Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրը, Վաշինգտոնում բացվել է Քաղաքականության թուրքական կենտրոնը:
Կենտրոնի հիմնադիր նախագահ Յուրթեր Օզջանն ասել է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություն հանդիսացող վերլուծական այս կենտրոնը ստեղծվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջը ծավալվող քննարկումներն ընդլայնելու, դրանց ընթացքին հենց Վաշինգտոնից հետեւելու, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարի համար անհրաժեշտ մոտեցումները մշակելու գլխավոր առաջադրանքով:












