Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Գրական հուշ երեկո Գլենդելի Հանրային Գրադարանում

Նոյեմբեր 4, 2010թ. 10:00

Բանաստեղծ Նշան Շահենին նվիրված հուշերեկոն, Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) նախաձեռնությամբ, տեղի ունեցավ շաբաթ, 2010 հոկտեմբերի 30ին, Գլենդելի Հանրային Գրադարանում: Հեղինակի ընտանիքը լույս է ընծայել նրա բանաստեվծությունների ժողովածուն ՙՄտորումներ ճանապարհին՚ հատորը. կատարվում է գրքի շնորհանդեսը: ԿՀԳՄ վարչության անդամ բանաստեղծ, գրականագետ Գեվորգ Քրիստինյանը ներածական խոսքով մեկնարկում է հանդեսը:

Այնուհետեվ երեկույթը վարում է հաղորդավար, ասմունքող Նունե Ավետիսյանը: Գրականագետ Մուրադ Իսկանյանը ներկայացնում է Նշան Շահենի գրականությունը: Մարաշի Հայրենակցական Միության հարգանքի խոսքն է փոխանցում Պրոֆ Դր Կարո Մոմճյանը, արժեվորում է Նշան Շահենի հեղինակային անհատականությունը: Բազմավաստակ ուսուցիչ, ազգային, հասարակական գործիչ Փայլակ Ահարոնյանը պատմում է դասընկերոջ քաղցր հուշեր:

Սրտի խոսք են ասում՝ Նոր Հայաստան Օրաթերթի Խմբագիր Վահան Վահանյանը, մանկագիր Ֆիրա Ակյանը: Մեկընդմեջ Նունե Աւետիսյանը ասմունքում է Նշան Շահենի բանաստեղծությունները: Երգեր են հնչեցնում երգիչներ Սալբի Մայիլյանը, Արմեն Հովհաննիսյանը: Էլէքսիր Երաժշտական Եռյակը՝ դաշնակահար Լուսինե Նարգիզյան, ջութակահար Սամվել Չիլինգարյան, թավջութակահար Գագիկ Թերզյան, հնչեցնում են դասական մեղեդիներ: Սիրո ու մանկութ հիշողության ուղերձ է կարդում Նշան Շահենի թոռնուհին, Քրիստինե Ղարիբյանը:

Հեղինակի դուստր Դր Ծովինար Թեքքելյանը եզրափակիչ խոսքով շնորհակալություն է հայտնում ԿՀԳՄին, ելույթ ունեցողներին, եվ ներկաներին է նվիրում նորահրատարակ հատորը:

Կալիֆորնիայի Հայ Գրողների Միություն

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն