Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս

«Պատանի Երկրապահ»-ի ստեղծումը սպարապետի պատգամի իրականացումն էր

Նոյեմբեր 5, 2010թ. 09:00

Vazgen SArgisyan«Ես շատ եմ խնդրում ծնողներին` նախապատրաստեք ձեր   որդիներին բանակային ծառայության: Սերմանեք նրանց մեջ ուժ` դիմագրավելու դժվարությունները: Պատանուն պետք է ներշնչել տղամարդ դառնալու անհրաժեշտությունը` ցավը, դժվարությունն արժանավայել տանելու կամք դաստիարակել նրանց մեջ»:

Վազգեն Սարգսյան

Երկրապահ Կամավորականների Միության «Պատանի Երկրապահ», իսկ այնուհետ նաև  «Երիտասարդ Երկրապահի»  ստեղծումը սպարապետի այս կոչ-պատգամի իրականացումն էր:

«Դեռ 90-ականների կեսերին, երբ ավարտվել էր պատերազմը, Երկրապահ Կամավորականների Միությունն իր նախագահի` ՎազգենKetikyan Սարգսյանի ցուցումով,   ուշադրության կենտրոնում էր պահում երիտասարդության ու պատանիների  ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները: Անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել մի այնպիսի կառույց, որի միջոցով դպրոցահասակ պատանիներն ու աղջիկները կկարողանան ավելի մոտիկից ծանոթանալ երկրապահների անցած մարտական ուղուն և փառավոր հաղթանակներին»,-պատմում է «Պատանի երկրապահ»-ի ստեղծման հիմնադիր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արայիկ Կետիկյանը:

PataninerԱրդյունքում, ԵԿՄ կառույցներից մեկում` Կենտրոն տարածքային բաժանմունքում, ստեղծվում է «Պատանի երկրապահ» ակումբի առաջին խումբը, որտեղ պատանիներն ուսանում էին ձեռնամարտ, հրաձգություն, հայոց բանակի պատմություն: Օրինակը վարակիչ էր, նույն տարում, արդեն Միության վարչության նախաձեռնությամբ   մայրաքաղաքում և տարբեր մարզերում ստեղծվում են «Պատանի երկրպահ» մանկապատանեկան ակումբի մասնաճյուղեր:

Արայիկ Կետիկյանի գնահատմամբ, այն, որ այսօր Երկրապահ Կամավորականների Միությունը Հայոց Բանակին տալիս է գրեթե պատրաստի զինվորականներ, արդեն իսկ փաստում է այն մասին, որ  կառույցը ծառայում է իր     նպատակին: «Պատանի երկրապահների հետ տարվող աշխատանքները կարևորվում են ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից, գեներալն ամեն կերպ նպաստում է կառույցի ընդլայնմանը»:

Manvel-Grigoryan-150x150«Հայ երեխայի արյան մեջ կաթի հետ կա հայրենապաշտություն ու ես հավատացած եմ, որ պատանի երկրապահները հայ ժողովրդի այն զավակներն են, որոնք փոքր տարիքից  պատրաստ են դառնալու հայրենիքի պաշտպաններ: Դուք եք մեր երկրի հիմքերը և ձերն է երկիրն իր ներկայով ու ապագայով: Ես հավատում եմ, որ դուք պահելու եք ձեր հայրերի, ավագ սերնդի երկրապահների ձեռք բերած նվաճումները, մեր պետության ակախությունն ու սահմանները: Դուք եք երկրի իսկական տերը, ու հայերնիքը սկսվում է ձեզանից»,- ասում է գեներալ Մանվել Գրիգորյանը:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Արայիկ Կետիկյանը հպարտ է, տեսնելով, թե իր իսկ հիմնադրած կառույցին ինչպիսի ոգևորությամբ են անդամակցում դպրոցահասակ աղջիկներն ու տղաները, ու թե ինչպիսի ոգևորությամբ են աշխատում ակումբի ղեկավարները. «Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրանց` իրենց ազգանպաստ, ազգանվեր գործունեության համար»:

ErablurԵռաբլուրը մեր սրբատեղին է

Երևանի հարավային հատվածում գտնվող այս տարածքն անքակտելիորեն կապված է Հայոց բանակի և նրա կազմավորման պատմության հետ: Քանզի այս վայրում են հանգչում Արցախի ժողովրդի ինքնորոշման և ապրելու իրավունքը, ՀՀ պետական սահմանները հերոսաբար պաշտպանած հայորդիներից շատերը: Եռաբլուրը գոյացավ կյանքի հրամայականով և իր գոյությամբ կյանք տվեց մեր ազգային բանակին:

erablur-1Եռաբլուրը,  դարձավ   հայրենասիրության ու պատվախնդրության, հերոսականության ու սեփական ճակատագիրը տնօրինելու անհողդողդ վճռականության խորհրդանիշ:

Երկրապահ Կամավորականների Միությունում մի հրաշալի ավանդույթ է ձևավորվել. առիթ կամ անառիթ այցելել արցախյան ազատամարտում զոհված մեր հերոսների` սրբատեղի դարձած շիրիմներին: «Պատանի երկրապահ»-ները սիրով շիրիմ առ շիրիմ մաքրում են  մեր հերոսների   շիրմաքարերը, այն համարելով իրենց սուրբ պարտականությունը:

Patani erkrapah-1Եռաբլուրում    հանդիպեցինք նրանց` զինվորագրված հայուհիներին

«Ես երկու տարի է, որ հաճախում եմ «Պատանի երկրապահ» ակումբ, այն ինձ   շատ հոգեհարազատ է դարձել: Ակումբում կազմակերպվում են հայրենասիրական դասընթացներ, դրանց ես շատ սիրով եմ այցելում»,-ասում է 11 տարեկան Անի Ասատրյանը, ով պատանի երկրապահ ակումբի աղջիկների ջոկի սերժանտն է:

Տեղեկացա, որ Անիի մայրը` Ալիսա Ասատրյանը արցախյան ազատամարտի մասնակից է: Ունենալով բուժքույրի մասնագիտություն   Ալիսան առանց վարանելու մարտադաշտ է մեկնել` օգնության հասնելով  թշնամու դեմ անձնազոհաբար կռվի ելած հայ մարտիկներին: «Ես որոշել եմ մայրիկիս գործը շարունակել, ու հարկ եղած դեպքում պաշտպանել հայրենիքս», -հպարտությամբ ասում է երկրապահ աղջնակը:

13-ամյա Հասմիկ Ալեքսանյանն էլ շարունակելով ընկերուհու խոսքը ավելացնում է, թե իրենք  շատ լավ են տիրապետում զենքին` գիտեն դիպուկ կրակել. «Ես տիրապետում եմ զենքի գրեթե բոլոր տեսակներին: Մենք ակումբում անցնում ենք մարտավարություն, պարապում ենք թեկվանդո, շարային պատրաստություն ենք անցնում»:

Պատանի երկրապահ Մանե Կարապետյանը հետ  չի  մնում ընկերուհիներից ու ոգևորված ավելացնում է. «Մարտավարություն  ենք սովորում, զենքերը ձեռքներիս վազում ենք, բարձր տեղերից ցատկում: Մենք այստեղ մեզ շա~տ լավ ենք զգում»:

Այս փոքրիկ հայուհիները մեկը մյուսին հերթ չտալով մանրամասնորեն պատմում էին «Պատանի երկրապահում» իրենց անցկացրած ռազմական պարապմունքներից: Նրանք համոզված են, որ ոչ միայն հայ երիտասարդը պետք է զենք կրի ու պատրաստ լինի հայրենիքը պաշտպանելուն, այլև` հայ աղջիկներն ու կանայք ևս պետք է  տիրապետեն ռազմական արվեստին: Այս աղջնակներն արդեն իսկ գիտակցում են, որ մեր հայրենիքը պաշտպանության կարիք ունի, մանավանդ, երբ մեր կողքին ունենք դարերով մեր ստեղծած արժեքներըը զավթելուն պատրաստ հարևաններ:

Պատանի երկրապահների հաստատուն սկզբունքն է` վառ պահել զինվորականի ոգին ու երբեք չդրժել երդումը: «Ծառայության անցնելով անձնվիրաբար երդվում եմ անվերապահորեն ծառայել ԵԿՄ-ին, ու եթե  դրժեմ երդումս թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»,- աղջիկների ջոկատը Եռաբլուրում իր գործն ավարտելուց հետո այսպես երդվեց ու հեռացավ` կրկին գալու պատրաստակամությամբ:

Nazik-1«Նրանք մեզ հետ են, նրանց հոգիներն անմահ են»:

Ինչպես միշտ այս անգամ էլ իր երիտասարդ ու պատանի երկրապահների հետ Եռաբլուրում էր ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի տիկինը`  Նազիկ Ամիրյանը. «Մեր պատանիների հետ հաճախ այցելելով Եռաբլուր, ուր հանգչում են մեր ընկերները, ոչ միայն մաքրում, խնամում ենք նրանց  շիրիմները, այլև ամեն մի հերոսի գերեզմանին մոտենալիս, ամեն մեկի անունը կարդալիս, մենք դարձյալ վերհիշում ենք մեր զոհված ընկերներին: Նրանք մեզ հետ են, նրանց հոգիներն անմահ են»:

Նազիկ Ամիրյանը նկատում է, որ Եռաբլուրը հայրենասիրության լավագույն դաս է մեր  երիտասարդների ու պատանիների համար: Եվ  պատանի երկրապահների` հաճախակի կազմակերպվող այցելությունները հենց այդ նպատակն են հետապնդում:

Տիկին Ամիրյանից տեղեկացանք, որ բացի «Պատանի Երկրապահ» ակումբից ԵԿՄ-ում ստեղծվել ու գործում է «Երիտասարդ երկրապահների» կառույցը:

EKMՄենք դեռ կռիվ ունենք տալու…

Մեր զրուցակիցն է ԵԿՄ անդամ, փոխգնդապետ Մարտուն Քեսապլյանը, Էջմիածնի կամավորական ջոկատի հրամանատարը:

«Եռաբլուր գալով աչքերս ծանրանում են արցունքներից, որովհետև այստեղ հանգչում են մեր մարտական ընկերները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն այսօրվա»

«Մեր պատանի ու երիտասարդ երկրապահներն այցելում են Եռաբլուր, խնամում են  հուշաքարերը, մաքրում են տարածքը, քանի որ Եռաբլուրը մեր սրբագույն վայրերից մեկն է»:

Բայց նախկին ազատամարտիկի  հպարտությանը միախառնված է նաև ներքին բողոքը, ինչն արդարացի է. «Ազատամարտիկների մեծամասնությունն իրեն արհամարհված է զգում, և դա ցավալի է: Պետությունը պարտավոր է հոգալ ազատամարտիկի մասին»:

Պատերազմի դաժան հետևանքներն   սկսել են ավելի ու ավելի զգալ տալ, տղաներից շատերը պատերազմի հետևանքով տարբեր հիվանդություններ են ձեռքբերել, նրանց մեծամասնությունը հաշմանդամ է դարձել. ասում է ազատամարտիկն ու արդարացի հարց հնչեցնում, բայց չէ՞ որ  մեր նման  երկրում, ուր ամեն  պահի կարող է պատերազմ վերսկսվել, պետությունը պարտավոր է հարգել հայրենիքի պաշտպանության  համար կռվի ելած զինվորին, որովհետև մենք դեռ կռիվ ունենք տալու…

«Ու չնայած նման վերաբերմունքին մեր ոգին ամուր է, եթե վաղը պատերազմ լինի երկրապահը դարձյալ կանգնած է լինելու առաջին գծում»,-զինվորականին հտուկ հպարտությամբ իր խոսքը եզրափակեց Մարտուն Քեսապլյանը:

Տաթև Սահակյան

ArmAr.am


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն