Նոր հեռախոսներ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկով
Նոյեմբեր 5, 2010թ. 08:20
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել HTC HD2, HTC HD mini, HTC Touch2 և HTC Smart հեռախոսները, որոնցում սմարթֆոնների բոլոր հիմնական առավելությունները և հնարավորությունները համադրված են նորաոճ և էլեգանտ արտաքին տեսքի հետ:
Հեռախոսները կարժենան համապատասխանաբար 295000, 215000, 135000 և 105000 դրամ:
Եվ, իհարկե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՙՅունիբանկի՚ համագործակցության շրջանակներում այս բոլոր մոդելները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
Ավելին, ձեռք բերելով նշված հեռախոսները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում` կարելի է մասնակցել ՙՍմարթ բոնուս՚ ծրագրին և ստանալ բոնուսային խոսելաժամանակ:












