Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան ամենուր հաշտարարի դեր է փորձում ստանձնել

Նոյեմբեր 5, 2010թ. 11:35

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցի շրջանակներում Պրիշտինայում  չորեքշաբթի հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչիի հետ:

Մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան  պատրաստ է ստանձնել  միջնորդի դերը Սերբիայի և Կոսովոյի միջև ընթացող բանակցային գործընթացում, եթե հրավեր ստանա:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Էրդողանը ծրագրում է հանդիպել Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Յակուպ Կրասնիչիի հետ, ինչպես նաև այցելել Պրիզրեն, որի բնակչությունը մեծամասամբ կազմված է թուրքերից:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն