Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

«Հայերի առօրյան և տոները» լուսանկարչական ցուցահանդես Բուլղարիայում

Նոյեմբեր 5, 2010թ. 19:30

ExhibitionՆոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արվեստագետ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Այն կազմակերպվել էր 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում` ԲՀ մշակույթի նախարարության, ԲՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, բուլղարահայ համայնքի օժանդակությամբ, ինչպես նաեւ «UniCredit Bulbank»-ի ֆինանսական հովանավորությամբ:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ելույթներով հանդես եկան ԲՀ մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիեւը, ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը եւ ցուցահանդեսի հեղինակ Յուլիան Անգելովը:

ԲՀ մշակույթի փոխնախարարն, անդրադառնալով հայ- բուլղարական դարավոր բարեկամությանը, ավելացրեց, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կապերը նույնքան հինավուրց ու ամուր են, որքան երկու ժողովուրդները եւ բուլղարահայ համայնքը: Նշվեց նաեւ,որ Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, ինչի արդյունքում ստեղծվել է կենցաղի, սովորույթների եւ ավանդույթների ընդհանրություն:

Կարեւորելով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները` խորհրդական Դաշտոյանը նշեց, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Բուլղարիայի ջերմ վերաբերմունքը մեծապես պայմանավորված է նաեւ բուլղարահայության կեցվածքով եւ նկարագրով, եւ որ ի դեմս «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ցուցահանդեսի, հեղինակին իրապես հաջողվել է իր լուսանկարներով փոխանցել հայ ժողովրդի կենսակերպը, նրա կենցաղը, ավանդույթները:

Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ցուցահանդեսը նոյեմբերի 10-ին կցուցադրվի նաեւ Սիլիստրայում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն