Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Ամփոփվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

Նոյեմբեր 8, 2010թ. 07:04

Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթույլատրելի համարելով նախկինում արձանագրված թերացումների կրկնությունը` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է աշնանային զորակոչի ողջ գործընթացի թափանցիկության ապահովումը: Զորակոչը բանակ-հասարակություն վստահության մթնոլորտում կազմակերպելու գործում Սերյան Օհանյանը առանձնահատուկ կարևորել է զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի դերը: Զորակոչի կազմակերպմանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն