Արցախը հանդես բերեց բարի կամքի դրսևորում` հանձնելով ադրբեջանցու դիակը
Նոյեմբեր 8, 2010թ. 07:45
Արցախի իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսևորում և առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները:
Միաժամանակ տեղի է ունեցել նաև ԼՂՀ քաղաքացի Գավրուշ Խաչատուրի Առստամյանի դիակի հանձնումը ղարաբաղյան կողմին:












