Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մեկընդմիշտ վերջ տալ ալիևյան դատարկաբանություններին

Նոյեմբեր 8, 2010թ. 11:00

AlievԱդրբեջանի նախագահ   Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ  հիստերիկ հայտարարությամբ, թե ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել միայն ռազմական ճանապարհով: «Մենք բանակցություններ ենք վարելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածքային ամբողջականությունը խաղաղ կերպով վերականգնելու հույս ունենք: Երբ տեսնենք, որ դա անհնար է, այդժամ ադրբեջանական պետությունը, օգտագործելով ռազմական ուղին, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիեւը նոյեմբերի 7-ին ադրբեջանցի երկու դիվերսանտների թաղման արարողության ժամանակ, որոնց ղարաբաղյան կողմը, բարի կամք դրսեւորելով, հանձնել էր Բաքվին:

Բաքուն խաղարկելով տարածքային ամբողջականության սկզբունքը և, փաստորեն, համանախագահների լուռ համաձայնության ներքո, շարունակում է կեղծել ու գլխիվայր ներկայացնել արցախյան հիմնախնդրի իրական բնույթը: Իսկ իրողությունն այն է, որ Ադրբեջան-Արցախ հարաբերություններում գոյություն չունի տարածքային ամբողջականության խախտման խնդիր:  «Տարածքային ամբողջականության» սկզբունքը, որն ի դեպ, ըստ ՄԱԿ-ի հռչակագրի. «Չի համարվում միջազգային իրավունքի սկզբունք», ընդամենը կարգավորում է պետությունների միջև հարաբերությունները: Եվ ուրեմն, կիրառելի է միայն այդ հարաբերություններում: Մինչդեռ, արցախյան հակամարտության կարգավորման դեպքում առկա է ազգերի ինքնորոշման իրավունքը:

Հետևապես, արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում չի՛ կարող կիրառվել  «տարածքային ամբողջականության» սկզբունքը:

Այսօր մեր դիվանագիտական միտքը պետք է գործի արցախյան հակամարտության բանակցային փաթեթից դուրս մղել ադրբեջանական կողմի դատարկ «փաստարկը»`  տարածքային ամբողջականության խախտման մասին,  թույլ չտալով Ադրբեջանին շրջանառել միջազգային իրավունքի տեսանկյունից  այն անհիմն ու տգետ ձևակերպումը, թե   «տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման իրավունքին»:

Դրանով հօդս կցնդի արցախյան խնդրում Ադրբեջանի կողմից վարվող   սին ու անհիմն քաղաքականությունը,  մեկընդմիշտ վերջ կտրվի ալիևյան դատարկաբանություններին, թե այլևս չեն  կարող համբերել ու իրենց երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար պատրաստ են պատերազմ հայտարարել:

Ա. Ս.

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն