Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Ադրբեջանը լուրջ խորհելու տեղ ունի»

Նոյեմբեր 8, 2010թ. 13:25

Դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի վերաբերյալ հարցին ի պատասխան  «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասել է. «Այս հարցում էլ Ադրբեջանը լուրջ խորհելու տեղ ունի»:

Ըստ փորձագետի, Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի հարևանների հետ` հատկապես, Հայաստանի ու Իրանի, իսկ Վրաստանի հետ համադաշնություն ստեղծելու մասին լուրերը նա որակեց իբրև տեղեկատվական իլյուզիա. «Վրացիները հասկանում են, որ նման դաշինքը միայն ու միայն ի վնաս Վրաստանի է աշխատելու»:

Գագիկ Հարությունյանը նկատում է, որ ելնելով այս իրավիճակից, Ադրբեջանը պետք է փորձի ավելի զիջողական դիրքորոշում դրսևորել արցախյան բանակցային գործընթացում:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն