Ռոբերտ Գեյթս.«Ռազմական սպառնալիքը չի ստիպի Իրանին դադարեցնել միջուկային գործունեությունը»
Նոյեմբեր 8, 2010թ. 16:00
ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստվում են Իրանի միջուկային խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով և շարունակելու են տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը, որը նրա կարծիքով բավական արդյունավետ է գործում: «Ես համաձայն չեմ նրա հետ, որ ռազմական միջամտության իրական սպառնալիքը կարող է ստիպել Իրանին դադարեցնել միջուկային գործունեությունը»,- ասել է նա:
Նշենք, որ մինչ այդ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական միջամտություն իրականացնելու սպառնալիք ներկայացնել Իրանին` միջուկային գործունեությունը դադարեցնելու պահանջով:
ArmAr.am












