Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 11-րդ տարեդարձի առիթով

Նոյեմբեր 8, 2010թ. 17:07

KatoxikosՆոյեմբերի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Պատարագ, որի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալման 11-րդ տարեդարձի կապակցությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբվել էին թեմակալ առաջնորդներ և միաբաններ` շնորհավորելու Նորին Սրբությանը և աղոթք առաքելու առ Բարձրյալ Տերը` ազգընտիր Հայոց Հայրապետի կենաց արևշատության ու քաջեռանդ հովվապետության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության ու անսասանության համար:
Մինչ մաղթանքի արարողությունը պատարագիչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Մայր Աթոռի միաբանության անունից երախտագիտության և շնորհավորանքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը: ՙՍուրբ Էջմիածինն իր գահակալով այն մշտաբուխ, կենսատու աղբյուրն է հայության, որ բխեցրեց մեր Տեր Հիսուս Քրիստոս: Փառք ու գոհություն անենակարող և նախախնամող Աստծուն: Փառք, որ մեզ դարձրեց իր ժողովուրդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթասաց խնդրանքով Քրիստոս Իր էջքով և աստվածային փառքով լուսակերտեց Հայոց երկիրը, Արարատյան դաշտում գտնվող վաղարշապատյան Սուրբ Էջմիածինը: Այստեղից է Մայր Աթոռի հոգևոր իշխանությունը ձգվում-տարածվում բոլոր այն վայրերը, աշխարհի այն կողմերը, ուր կան հայածին, լուսավորչական ժողովուրդ և հոգևորականներ: Անկախ իրենց դիրքից և աստիճանից բոլորն անխտիր կապված են Սուրբ Էջմիածնի Աթոռին և նրա գահակալ Հայրապետների իշխանությանը, ովքեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաջորդներն են: Նրանց անխախտ և անվերապահ իշխանությունն է հայի աղոթքի տները հաստատել, բարեկարգել, կանոնական սահմաններում պահել, պակասը վերացրել՚, – իր խոսքում նշեց պատարագիչ Սրբազանը:
Մաղթանքի արարողության ավարտին ներկա ժողովրդին և եկեղեցականաց դասին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն