Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ինչի՞ց է բորբոքվել թուրք խորհրդարանականը

Նոյեմբեր 8, 2010թ. 18:00

666Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Մուսթաֆա Կաբակչին այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է, թե  թուրքական ու ադրբեջական խորհրդարանականների միջև չկա անհամաձայնություն Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Ապա տաքացած հավելել, թե. «Թուրքիան մշտապես եղել ու կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին»:

Ի՞նչն է Մուսթաֆա Կաբակչին հանել հունից և ինչո՞ւ է խորհրդարանականն այսչափ տաքացած վերհիշել ադրբեջանա-թուրքական եղբայրության մասին:

Բանն այն է, որ քոչվոր ցեղախմբերի դասում թուրքերն իրենց առավել «ազնվական» են համարում ու վերևից նայում արհեստածին փոքր եղբորը:  Հենց այս վերաբերմունքից էլ ծնվում է արհամարհանքը թյուրքական ցածրակարգ ցեղախմբի ժառանգների` ադրբեջանցիների հանդեպ:

Ի դեպ, այս երևույթը Թուրքիայում գնալով համատարած բնույթ է կրում, նկատելի է հակաադրբեջանական տրամադրությունների աճ: Բնականաբար, այն չի կարող իր հակազդեցությունը չունենալ Ադրբեջանում: Այստեղ էլ գնալով սրվում են  հակաթուրքական տրամադրությունները:

Երկու «եղբայրների» միջև սրվող  թշնամանքն է, որ բորբոքել է թուրք խորհրդարանականին:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն