Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռոստովի մարզի հետ կիրականացվեն համատեղ ծրագրեր

Նոյեմբեր 8, 2010թ. 18:55

1 Rostovi gubernator 8.11.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ  տարածաշրջանների միջև ուղղակի կապերի խորացման հարցը քննարկվել և կարևորվել է 2010թ. հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում կայացած  ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգի շրջանակում։

Գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Ռոստովի մարզի միջև փոխգործակցության ընթացքից և բարձր գնահատելով պատմականորեն ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններում Ռոստովի մարզի հայկական համայնքի դերակատարությունը` զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ՀՀ տնտեսությունում արձանագրված վիճակը և անդրադարձել համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հեռանկարային են համարվել արդյունաբերության տարբեր ճյուղերում,  կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը։

Հումանիտար ու մշակութային կապերի ամրապնդման և զբոսաշրջության զարգացման առումով կարևորվել է Հայաստանում Ռոստովի մարզի մշակույթի օրերի անցկացումը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն