Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Վերաօծվեց Ճոճկան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Նոյեմբեր 9, 2010թ. 09:16

05Նոյեմբերի 7-ին Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ ու հանդիսապետությամբ վերաօծվեց Ճոճկան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ձեռամբ սրբազան Հոր և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի՝ օծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, Խորանի ճակատը, Մկրտության Սուրբ ավազանը:
Եկեղեցին կառուցվել է 1886թ. գեներալ Միքայել Թարիելովիչ Լորիս-Մելիքովի մոր` Կատարինա Հովհաննիսյան-Լորիս-Մելիքյանի բարերարությամբ: Եկեղեցու Սուրբ Խաչը ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ օծվել էր այս տարվա սեպտեմբերի 21-ին:
Արարողության ավարտին Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքն ուղղեց եկեղեցու վերանորոգչական և կահավորման աշխատանքները հանձնառած ամերիկահայ բարերար Ջորջ Գաբրիել Օմարթյանին, գյուղապետ Սամվել Գիգոլյանին և ապա իր օրհնության ու շնորհավորանքի խոսքերը հղեց ժողովրդին. ՙՍիրելի բարեպաշտ ճոճկանցիներ, այսօր մեծ ուրախությամբ և հոգու բերկրանքով տոնախմբում ենք պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Ակամայից մենք` ներկաներս, նմանվում ենք այն իմաստուն կույսերին, որոնք պատրաստ էին դիմավորելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի` երկնային փեսայի գալստյանը: Անշուշտ, մենք ևս մեր հոգու փրկության համոզումով, աղոթքով ու զղջմամբ նույնպես վառել ենք մեր հոգու հավատի ճրագը և վերաօծված ու սրբացած այս եկեղեցում մեր աղոթքներով պատրաստ ենք դիմավորել մեր Տիրոջ այցին` Սուրբ հոգու ներգործմամբ: Ուստի, բացելով այս եկեղեցու դռները, դուք ևս բացեք ձեր հոգու և մտքի դռները, որպեսզի իր փրկարար զորությամբ մուտք գործի մեր Փրկիչը….՚:
Ծիսակարգի ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը:
Եկեղեցու վերաօծմանը մասնակցեց Հաղպատավանքի վանահայր Տեր Ասպետ վարդապետ Բալյանը, ներկա էին համայնքի անդամներ, հյուրեր արտերկրից, բարերարը, մարզային իշխանության ներկայացուցիչներ:
Հիշարժան օրվա կապակցությամբ գեղարվեստական միջոցառում էին կազմակերպել գյուղի դպրոցականները, ովքեր հանդես եկան երգով, ասմունքով և պարով:
Հավարտ Սուրբ պատարագի՝ գյուղապետ Սամվել Գիգոլյանի կողմից բաժանվեց օրհնված մատաղ:
Դիվան Գուգարաց թեմի

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն