ՆԱՏՕ-ի նիստում հատուկ որոշում Վրաստանի վերաբերյալ
Նոյեմբեր 10, 2010թ. 09:22
Նոյոմբերի 12-16-ին Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը: Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովից առաջ այդ նիստը մեծ նշանակություն ու կարևորություն ունի Վրաստանի համար, քանի որ պետք է ընդունվի հատուկ որոշում Վրաստանի վերաբերյալ: Նախատեսվում է նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի ելույթը նիստի ժամանակ:












