Գյուլ.«Թուրքիան հասնելու է ԵՄ անդամակցությանը»
Նոյեմբեր 10, 2010թ. 10:55
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին Թուրքիայի` ԵՄ անդամակցելու գործընթացին խոչընդոտներ առաջադրելու մեջ: BBC-ի հաղորդմամբ Գյուլն ասել է, թե Թուրքիայի առջև «անարդար և արհեստական» խոչընդոտներ են ստեղծվում, սակայն հրաժարվել է մանրամասնել այդ մեղադրանքները: Նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է հասնել ԵՄ անդամակցությանը, և պատրաստակամություն է հայտնել իրականացնելու դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները:
ArmAr.am












