Թուրքերը նեղացած են Եվրոպայից
Նոյեմբեր 11, 2010թ. 13:00
Թուրքական կառավարությունը կրկին մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի` այդ կազմակերպությանը անդամակցելու գործընթացը արգելակելու մեջ:
«Թուրքիան միակ երկիրն է, որի նկատմամբ Եվրոպան խտրականություն է ցուցաբերում բոլորովին անհասկանալի պատճառներով»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ,-«Ես ցանկանում եմ ուղիղ հայտարարել` թուրք ժողովուրդը նեղացած է Եվրոպայից, և չարժե, որ Եվրոպան երկար փորձի մեր համբերությունը, թե ինչքան ժամանակ կհամաձայնվենք տանել այդ վիրավորանքը: Եվ եթե Թուրքիան դադարի սպասել և շրջվի Եվրոպայից, դա կունենա ամենաանսպասելի հետևանքները»:
ArmAr.am












