Դատապարտում ենք գեորգիվանյանների կազմակերպած ադրբեջանամետ միջոցառումը
«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ը մի քանի շաբաթ առաջ սկսած «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» անցկացնելու վերաբելյալ իր հայտարարությունը,որը իբրև հետաձգվել էր,կրկին շրջանառության մեջ է դրել: Կարծում ենք,որ մենք`Հայաստանաբնակ Հայերս, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու բարոյական իրավունք չունենք,քանի դեռ մեր պատմական հողերի մի մասը օկուպացված է մնում տվյալ պետության կողմից,քանի դեռ
հազարամյա Հայկական խաչքարերը հողին են հարթեցվում,քանի դեռ ադրբեջանը Հայ հովվին ստիպում է «խոստովանել իր ահաբեկիչ լինելը»,տանջամահ է անում:
Մի՞թե կորել է մեր ազգային արժանապատվությունը:
Ժամանակին թույլ տալով մեր հողերի մի մասի նվիրումը նորաստեղծ ադրբեջան պետությանը`մենք աջակցեցինք նրանց ազգ դառնալու գործընթացին`հետագայում էլ արյան գնով ետ բերելով մեր իսկ հողերը:Այժմ էլ մեր հայրենակիցները կամավոր աջակցում են ադրբեջանական մշակույթի ստեղծամանը`ցանկանալով այդ «սուրբ» գործին մասնակից դարձնել նաև Հայ հասարակությանը:
Որպես Հայ երիտասարդներ,դատապարտում ենք գեորգիվանյանների կազմակերպած այս միջոցառումը,ինչպես նաև նույնաբնույթ բոլոր միջոցառումները և պահանջում ենք չիրականացնել այդպիսիք մեր հողի վրա:
Հայազն Երիտասարդների Միաբանություն
Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միուություն
«Փառքի Պահապաններ» ռազմահայրենասիրական նախաձեռնություն
Հայրենասեր Պատանիների Միություն
«Վանաձորի Ազգայնական Ճակատ»
ArmAr.am












