Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Կամակոր Ալիևի սանձահարումը

Նոյեմբեր 12, 2010թ. 12:38

DAVOS/ԵՀՄՖի նախագահ Աշոտ Գրիգորյանի նամակը ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին

Մածարգո պարոն նախագահ.

Ես որպես Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դիմում եմ Ձեզ Եվրոպայի հայկական համայնքների անունից` պահանջելով միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող պատերազմական հռետորաբանության և լարվածության գործունեության  հարցում: Մենք արդեն հանդես ենք եկել հայտարարությամբ հազարամյակների պատմություն ու պետականություն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիևի կողմից ոտնձգությունների և բացառիկ անմիտ ու անհիմն հայտարարությունների շուրջ: Ի նկատի ունենք Հայաստանի հարավային շրջանների և Երևանի նկատմամբ Ալիևի արտահայտած մտքերը, որոնք չենք ուզում մեկնաբանել: Դուք անձամբ պետք է շատ ավելի զգայուն լինեք հարևանների նկատմամբ  տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, հատկապես, երբ այդ պահանջները ծիծաղելիության մակարդակի մտացածին են և հերյուրանքների տպավորություն են թողնում:

Մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարությանը, որտեղ, հիմնվելով բացառիկ խորը գիտական` պատմական և լեզվաբանական անհերքելի փաստերի վրա, տրվել է պատասխան` պարզաբանելով հայկական Էթնոսի ծագումնաբանության և պետականության կարճ նկարագիրը: Մենք համամիտ ենք ՀՀ նախագահի հետ և գտնում ենք, որ, յուրացնելով հարևան երկրների պատմությունը և այն սեփականացնելու համար կազմակերպելով մշակույթային ցեղասպանություն /ի դեմս Նախիջևանի հազարամյա խաչքարների և այլ մշակույթային կոթողների ոչնչացմանը/, Ադրբեջանի նախագահը առաջացնում է զայրույթ ոչ միայն հայերի, այլև իրանական Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնությունների մոտ: Կարծում ենք Ձեր միջամտությունը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը կասեցնելու և խաղաղությունն ապահովելու համար:

Այս հարցում ԵՀՄՖ-ը Ձեր դերը տեսնելով շատ բարձր` ակնկալում է անկողմնակալ արհեստավարժ միջամտություն, որի համար հայտնում ենք նախապես մեր խորին շնորհակալությունները:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն