Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Բաքվի խանը չի դավաճանում իր սովորույթներին»

Նոյեմբեր 12, 2010թ. 17:05

IlyushikԱստանայում կայանլիք ԵԱՀԿ գագաթաժողովը կրկին բորբոքել է որդի Ալիևի երևակայությունը: Նախօրեին Ադրբեջանի նախագահ կրկին հանդես էր եկել հերթական սադրիչ հայտարարությամբ՝ հայկական կողմին սպառնալով պատերազմով եւ ադրբեջանական բանակի «մարտունակությամբ»։ Նա ընդգծել էր, որ Ադրբեջանն անում է ամեն բան Հայաստանին աշխարհից մեկուսացնելու համար։ «Հայաստանն այժմ աշխարհագրական փակուղի է»,- հայտարարել էր նա։

Ալիևյան հերթական ռազմատենչությանն այսօր անդրադարձել են հայ քաղաքական գործիչները.

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն ասել է. «Ադրբեջանի նախագահն արդեն սովորություն է դարձրել իր հայ գործընկերոջ հետ ամեն հանդիպումից առաջ հանդես գալ նման սադրիչ հայտարարություններով. որպեսզի տորպեդահարի բանակցությունները եւ շանտաժի ենթարկի միջազգային հանրությանը»,- ապա խորհուրդ տվել նրա ռազմաշունչ հայտարարությունները լուրջ չընդունել։

Հրայր Կարապետյանը նաեւ ընդգծել է. «Միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի նախագահի նմանօրինակ հայտարարություններին: Բաքուն մշտապես տորպեդահարում է բանակցությունները, հրաժարվում իր պարտավորություններից»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ևս այն համոզման է, որ չարժե լուրջ ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքները, քանզի Ալիեւը մտածում և գործում է իր մտավոր կարողությունների չափով: Ալիեւն ընթանում է սխալ ուղղությամբ, եթե հույս ունի, որ նմանօրինակ պարզունակ գործողություններով կամ հայտարարություններով բանակցությունները կարելի է ընդհատել»։

Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարություններն ասել է. «Բաքվի խանը չի դավաճանում իր սովորույթներին եւ Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ամեն հանդիպումից առաջ հանդես է գալիս նմանատիպ սադրիչ հայտարարություններով, որպեսզի ձախողի բանակցությունները կամ դրանք փակուղի մտցնի, մի խոսքով, այնպես անի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի։ Բացառություն չէ նաեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը։ Հակառակ միջազգային հանրության դրական կանխատեսումներին՝ Ալիեւը որոշել է հանդես գալ հերթական ռազմաշունչ հայտարարություններով՝ նման կերպ նախազգուշացնելով, որ Բաքվից կառուցողականություն չարժե սպասել»,- հայտարարեց Շարմազանովը։

«Ավելի շուտ երկինքը երկիր կիջնի, քան Ադրբեջանը կստանա Ղարաբաղը»,- հայտարարել է Շարմազանովը:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն