Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հայաստանի ԱԳ նախարարը Կալկաթայում

Նոյեմբեր 13, 2010թ. 12:04

minister_group2010թ. նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այցելեց Հայոց մարդասիրական ճեմարան` հանդիպելու ճեմարանի սաների, ուսուցիչների,  պաշտոնեության և համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ ճեմարանի դահլիճում, որտեղ Մարդասիրականի սաները  երգեցին և արտասանեցին: Այնուհետև Հնդկահայոց  հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը բարի գալուստ մաղթեց նախարարին`ի մասնավորի ասելով. <<Ձերդ գերազանցություն  տիար Նալբանդյան, Ձեր ոգեշունչ ներկայությամբ մենք զգում ենք, պիտի ասեի տեսնում ենք  պանդուխտ ու Բիբլիական Արա-րատի սեգ հայացքը: Ձեր  ոգեշունչ ներկայությամբ լսում ենք Սուրբ Էջմիածնի հավերժական զանգերի ղողանջը, Ձեր ոգեշունչ ներկայությամբ զգում ենք քառագագաթ Արագածի զով քամին ու կապուտակ Սևանի հովացնող կոհակնե-րը>>:

Ապա Հայր Սուրբը բեմ հրավիրեց նախարար Էդուարդ Նալբանդյանին: Հարգարժան նախարարը խոսեց հայ-հնդկական հարաբերությունների և իր պաշտոնական հանդիպումների մասին, և պատասխանեց  ճեմարանականնե-րի հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Արցախին ու հայ-թուր-քական հարաբերություններին: Պարոն Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց ճեմարանականներին առ այն, որ վերջիններս քաջատեղյակ էին  ազ-գային հարցերին:

Կալկաթայից մեկնելուց առաջ Հայր Խորենը եկեղեցու վարչության ատենապետի և ավագ անդամների ուղեկցությամբ Էդուարդ  Նալբանդյանին և նրա տիկնոջը առաջնորդեց  Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցի, ուր նախարարը և նրա շքախումբը հաղորդակից դարձան հնդկահայոց 300-ամյա Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր և ազգային հարուստ արժեքներին:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն