Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Բողոքի ցույց` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» կոչով

Նոյեմբեր 15, 2010թ. 09:33

Այսօր` նոյեմբերի 15-ին, սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է ընդունելու Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լուրջ  վտանգ է հայոց լեզվի եւ հայոց պետականության համար:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբ:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն