Շփման գոտում նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
Նոյեմբեր 15, 2010թ. 14:36
Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նկատելիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
ԼՂՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ «АК», «СВД» եւ «ПК» հրաձգային զենքերից հիմնականում մենահատ կրակոցներ են արձակվել առաջնային գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նկատելի նվազումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր վերջերս Ադրբեջանում անցկացված հերթապահական ընտրություններում հարեւան երկրի ռազմական ղեկավարության խիստ զբաղվածությամբ:












